«Նարեկացիական Ընթերցումներ»
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում հոկտեմբերի 28-29-ին տեղի կունենա «Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովը: Զեկուցումներով հանդես կգան նարեկացիագիտության բնագավառում լավագույն մասնագետներ, որոնց շարքում են Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ Հայր Լևոն Արք. Զեքիյանը, Ուկրաինայում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտին, ֆրանսիացի նշանավոր հայագետ, բանասեր և պատմաբան Ժան-Պիեր Մահեն, Օքսֆորդի համալսարանի Գալուստ Գյուլբենկյանի անվան հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտըն վան Լինտը, Հայաստանից հանդես կգան Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. Վրդ. Անանյանը, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Միրզոյանը և արվեստագիտության թեկնածու Արուսյակ Թամրազյանը:
«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովն այս տարի նվիրված է անվանի գիտնական, նարեկացիագետ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրաչյա Թամրազյանի հիշատակին:
Միջոցառման ընթացքում տեղի կունանան նաև հետևյալ գրքերի շնորհանդեսները՝
• Հրաչյա Թամրազյան, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ)
• Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» իտալերենի թարգմանությունը Հ. Լևոն Արք. Զեքիյանի
• Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» ֆրանսերենի թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի
• Սեյրանուշ Մանուկյան, Դավիթ Ղազարյան, «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» (ալբոմ-ուսումնասիրություն)
«Նարեկացիական ընթերցումներ» 2-րդ միջազգային գիտաժողովն ընդգրկված է «Անկախության Նարեկացին» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:
ԾՐԱԳԻՐ
Առաջին օր
28.10.2016
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՈՒՄ
ժամը 1200-ին
Բացման խոսք
Վահան Տեր-Ղևոնդյան
Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտի
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
12:30 – 14:00
Նախագահող՝ Վահան Տեր-Ղևոնդյան
Ժան-Պիեր Մահե - Հրաչյա Թամրազյանը և Նարեկավանքը․ Հայ ժողովրդի հոգևոր հանճարի պատմության մի նոր էջ
Հ. Շահե Ծ. Վրդ. Անանյան - Ս. Գրիգոր Նարեկացին և Սողոմոնի ապաշխարությունը. Ս. Գրիգոր Նարեկացու կողմից սուրբգրային անվավեր երկի օգտագործման մի օրինակ
Հ. Լևոն Արք. Զեքիյան - Նարեկացին ու մարդկային լեզուի երփեղկումին եզակի կիրառադաշտը՝ աստուածաբանական լեզուակարգը
ԸՆԴՄԻՋՈՒՄ
14:00 – 14:30
ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
14:30 - 15:30
• Հրաչյա Թամրազյան, «Գրիգոր Նարեկացին և Նարեկյան դպրոցը» (Ա և Բ հատորներ)
• Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» իտալերենի թարգմանությունը Հ. Լևոն Արք. Զեքիյանի
• Գրիգոր Նարեկացի «Մատյան ողբերգության» ֆրանսերենի թարգմանությունը Ժան-Պիեր Մահեի
• Սեյրանուշ Մանուկյան, Դավիթ Ղազարյան, «Գրիգոր Նարեկացին հայ ձեռագրական արվեստում» (ալբոմ-ուսումնասիրություն)
Երկրորդ օր
29.10.2016
Նախագահող՝ Գոհար Մուրադյան
ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
12:00 – 13:00
Մոնսենյոր Կլաուդիո Գուջերոտտի - Նարեկացու ծիսական պատկերների վերաբերյալ որոշ դիտարկումներ
Հրաչիկ Միրզոյան - Նարեկացու «Մատյանի» ներքին կառուցվածքի հիմնախնդիրը
ԸՆԴՄԻՋՈՒՄ
13:00 - 13:30
ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏ
13:30 - 14:30
Թեո Մաարտըն Վան Լինտ -Մատեան ողբերգութեան ՂԲ բանը և Ջոն Դոնի «Ում համար զանգակը հնչում է» (Աղօթքներ յանկարծ երեւացող պատեհութիւններին, XVIII)
Արուսյակ Թամրազյան - Ձայնի, երաժշտական հնչողության փոխակերպումները Գրիգոր Նարեկացու պատկերային համակարգում
