Master Class by Bill Plympton & movie screening
ՌեԱնիմանիան մեծ պատիվ ունի ձեզ ներկայացնելու աշխարհահռչակ անիմատոր Բիլ Փլիմփթոնին, ով հոկտեմբերի 29-ին, ժամը՝11.00-ին վարպետության դասընթաց է անցկացնելու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
Դասընթացը համալրելու է փառատոնի գործընկեր Թումոյի հետ համատեղ իրականացված բազմաթիվ հաջողված միջոցառումների շարքը:
Այս երկար սպասված վարպետության դասին Օսկարի առաջադրված, Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու» դափնեկիր, անիմատոր, ծաղրանկարիչ, գրաֆիկական դիզայներ և ռեժիսոր Բիլ Փլիմփթոնը կներկայացնի իր ֆիլմերը և կբացահայտի իր աշխարհահռչակ անիմացիաների ստեղծման անհայտ մանրամասներ: Փլիմփթոնը ներկայացնելու է նկարազարդումներ իր վերջին ստեղծագործություններից և տեղում կենդանի գծագրություն է անելու:
Այս դասընթացը հավակնում է դառնալ ձեր կյանքի ամենավառ հանդիպումներից մեկը:
Սպասե՛ք փոքրիկ անակնկալներ դասընթացի վերջում էլ:
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել ստորև հղմամբ՝
http://bit.ly/2eBQceP
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությանը փառատոնին հսկայական աջակցություն ցուցաբերելու՝ Փլիմփթոնի այցը Հայաստան կազմակերպելու գործում:
-------
ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝
Վրեժխնդրություն (Revengeance)
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն
Հոկտեմբեր 29, 20:00 - 21:00
Ռեժիսորներ` Բիլլ Փլիմփթոն, Ջիմ Լուջան
ԱՄՆ, 2016
Տևողությունը՝ 1 ժամ 11ր
Ցածրակարգ հանցագործների որսորդ՝ Ռոդ Ռոզը կամ «Մի հոգանոց խումբը», հայտնվում է վտանգավոր իրավիճակում, երբ աշխատանքի պատվեր է ստանում նախկինում ըմբիշ և բայկեր, այժմ “Մահվան դեմք” մականվամբ հայտնի ԱՄՆ սենատորից:
Ֆիլմի ցուցադրությանը գրանցվե՛ք հետևյալ հղմամբ՝
http://bit.ly/2eBQceP
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան 2023
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)