Ժամանակակից արվեստ․ Street Art
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ում տեղի կունենա ժամանակակից արվեստին նվիրված «Ասիմետրիկ նմանություններ» դասախոսությունների շարքի երրորդ հանդիպումը` «Քաղաքային արվեստ» խորագրով։
Շարքը նվիրված է ժամանակակից արվեստը կերտող ամենանշանակալից արվեստագետներին և արվեստային իրադարձություններին։ Թեմաները ներառելու են այսօրվա արվեստային ամենատարածված և նշանակալից տեսակները և ուղղություները՝ կոնցեպտուալիզմ, մինիմալիզմ, վիդեո-արտ, ռեդիմեյդ, ինստալացիա, փերֆորմանս, հեփենինգ, բոդի-արտ, լենդ-արտ, իվենթներ և այլն։
Դասախոսությունները կվարի արվեստի քննադատ, արվեստագիտության թեկնածու Աննա Գալստյանը։
Երկրորդ դասախոսության թեմա ՝
Սթրիթ արտ («Քաղաքային արվեստ»)
Շատ վերջերս արվեստի ուղղություն դարձած այս մշակութային շարժումը մինչև հիմա թեժ վիճաբանությունների աղբյուր է արվեստագետների և արվեստի քննադատների շրջանակում․ ի՞նչ է այն՝ արվեստ, թե՞ հանցանք, ենթամշակույթ, թե՞ վանդալիզմ։
Արվեստի պատմության կոնկրետ ժամանակահատվածում արվեստագետները սկսեցին մարտահրավեր նետել պաշտոնական արվեստին՝ տեղադրելով իրենց ստեղծագործությունները ոչ-արվեստային միջավայրում։
Տեղադրվելով հասարակական վայրերում՝ սթրիթ արտը կամ գրաֆիտի շարժումը քանդում է ռասայական, սոցիալ-տնտեսական, մշակութային, կրոնական սահմանները և ձեռք է բերում իր հիմնական կերպարը՝ մեղադրող, պահանջող, զարմացնող։
Սթրիթ արտը կարող է լինել քաղաքական դրսևորում, գովազդ կամ քաղաքային տարածության տեսակետ։ Այն անընդհատ շարժման մեջ է և հետևաբար, զերծ որևէ սահմանումից։
Մասնակցության արժեքը՝ 1800 դրամ
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Диана Арбенина и Ночные Сна...
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: