Concert
Առաջին կանգառ. մոլորակ #1
«Լապտերներ»-ն իրենց ուղեծրում են...
«Լապտերներ»-ը հրավիրում են բոլոր-բոլորին մոլորակ թիվ 1, որը նրանց նշմարած ուղու առաջին կանգառն է:
Հոկտեմբերի 30-ին, ժամը 18:00-ին, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Լապտերներ»-ի համերգը, որտեղ նրանց հետ միասին հանդես կգան Երևանից և մարզերից «Լապտերներ»-ին միացած տաղանդավոր հայ մանուկներ:
Սիրով սպասում ենք ձեզ մեր տիեզերքում:
Մոտքն ազատ է: