Other
Mathematica և Matlab. հիմունքներ
Հարգելի՛ ուսանողներ, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ս.թ. նոյեմբերի 5-ին` ժամը 12:30 ֆակուլտետի 121 լսարանում կազմակերպում է «Mathematica և Matlab. հիմունքներ» խորագրով դասընթացը։
Միջոցառումը նվիրված է Mathematica և Matlab ծրագրավորման լեզուներին և նրանց կիրառությանը ֆիզիկայում: Կլուծվեն մի շարք կարևոր կիրառական խնդիրներ և յուրաքանչյուր խնդրի լուծման շրջանակներում կքննարկվեն այդ երկու լեզուների հնարավորությունները: Առավել ուշադրություն կդարձվի այն հանգամանքին, թե ինչպիսի խնդիրների դեպքում է նպատակահարմար դասավանդվող լեզուները և թե ինչքան մանրակրկիտ է հնարավոր ուսումնասիրել ինչ-որ արդիական պրոբլեմ ֆիզիկայից կամ մաթեմատիկայից: Օրինակների վրա կբացատրվի այդ լեզուների կիրառությունը և կարևորությունը գիտահետազոտական աշխատանք կատարելիս: