Other
Ջեմով թխվածքի օր ԷՕՆում
Հիշու՞մ եք՝ ժամանակին ԷՕՆում տնական թխածքներ ունեինք։ Ուրեմն Էօնցիներով որոշել ենք վերականգնել էն հիիի՜ն ու քաղցր ժամանակները։ Այսուհետ շաբաթվա մեջ մի օր ԷՕՆցիներից մեկը թխվածք կպատրաստի և կբերի՝ բոլորիս օրը քաղցրացնելու նպատակով։ Իսկ ձեզ միայն մնում է այս ցուրտ եղանակից փախնել և գալ ԷՕՆ՝ տաք թեյով համով թխվախքները ուտելու, մեր սեղանի խաղերը խաղալու կամ ուղղակի մեր ջերմ ու հարմարավետ միջավայրում ձեր երեկոն վայելելու:
Այս անգամ առաջին խոհարարական էքսպերիմենտը կիրականացնի մեր Արսենը։ Երկուշաբթի՝ նոյեմբերի 7ին ժամը 18։00-ից կսպասենք ձեզ ԷՕՆում մեր Արսի պատրաստած ջեմով թխվածքը համտեսելու, չուշանաք որ ձեզ էլ բաժին հասնի ^_^