«Խոսիր ինձ հետ»
Փայտե քանդակների ցուցահանդես
Սերգեյ Թովմասյան. «Խոսիր ինձ հետ»
Նոյեմբերի 10-ին՝ ժամը 16:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում դերասան և ժողովրդական վարպետ Սերգեյ Թովմասյանը «Խոսիր ինձ հետ» խորագրի ներքո կներկայացնի իր ձեռակերտ փայտե քանդակները:
Քանդակների սյուժեները գյուղական տեսարաններից հասնում են մինչև աստվածաշնչյան առակների մարմնավորում, մարդկային ու կենդանական կերպարներով տեսարաններից՝ Անվերջի հետ երկխոսություն: Ներկայացվող աշխատանքներում հեղինակը յուրօրինակ ազգագրական ջերմությամբ է պատկերում հայ մարդու կենցաղը՝ միևնույն ժամանակ անդրադառնալով համամարդկային արժեքների, երևույթների ու խնդիրների:
Արվեստասերին հրավիրում ենք «երկխոսելու» Սերգեյ Թովմասյանի՝ շունչ ու հոգի ստացած փայտե աշխատանքների հետ: Դրանցից յուրաքանչյուրն ունի ծննդյան իր հետաքրքիր պատմությունն ու ասելիքը:
ՍԵՐԳԵՅ ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ծնվել է 1960 թ., Երևանում: Սովորել է Գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում: Աշխատել է տարբեր թատրոններում, խաղացել բազմաթիվ դերեր: 1999 թ.-ից՝ Տիկնիկային գործիչների միջազգային միության անդամ, 2002 թ.-ից՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան: 2008 թ.-ից փայտե քանդակներ է ստեղծում: Ունեցել է չորս անհատական ցուցահանդես: 2015 թ. ստացել է Ժողովրդական վարպետի վկայական:
Հովհ. Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոն
ք. Երևան, Աբովյան 64
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան 2023
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)
Диана Арбенина и Ночные Сна...
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 10.000-32.000դր.: