I Read and Change Challenge by Dooit
Ի՞նչ է։ Ընթերցանություն ու բարեգործությու՞ն։ Այո, այն էլ միաժամանակ։
Բոլոր ընթերցասերների մոտ լինում է ցանկություն պատմելու, խոսելու կարդացած գրքի մասին։ Ինչու՞ չանել դա հենց հիմա։ Մենք առաջարկում ենք նաև շարունակել շղթան՝ ավելի ցածր գնով վաճառել գիրքը, իսկ գումարը փոխանցել բարեգործության։ Մենք տալիս ենք հարթակ ու կազմակերպում ընթացքը։ Միացի՛ր։
Որտե՞ղ և ե՞րբ: Այսօր, վաղը ու մոտակա մեկ ամսվա ընթացքում։ Իմ, քո ու ընկերներիդ ֆեյսբուքյան էջերում։
Ինչպե՞ս
ա) Օգտագործիր այս ձևաչափը ու կիսվիր քո գրքով։
"(Գրքի անվանում), սովորեցրել է …: Ես այս գիրքը նվիրում եմ Dooit օնլայն բարեգործական խանութին՝ այդպիսով վաճառքից գոյացած գումարը փոխանցելով քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը՝ Fund 100-ին։"
բ) "Մարտահրավեր եմ նետում ընթերցասեր ընկերներիս" Նշիր նրանց գրառմանդ մեջ, որպեսզի տեսնեն։
Երեք վայրկյան հեշթեգի համար և վերջ!
Գրառումդ դարձրու public և անպայման նշիր
#Dooit_Challenge
որ մենք շատ արագ կապնվենք քեզ հետ։
Շնորհավորում ենք ու շնորհակալություն հայտնում, որովհետև հենց դու կկարողանաս մասնակցել առաջին անգամ աշխարհում տեղի ունեցող բարի ընթերցասերների մարտահրավերին՝ կիսելով բարություն ու գիտելիք։
հ․գ․ Հետևիր միջոցառման էջին, սպասվում են հաճելի անակնկալներ։
Սիրով՝ Dooit Թիմ
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Արկադի Դումիկյան 2023
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 35.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)