Սովորիր վաճառել
Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ունենալ հետաքրքիր և ինտերակտիվ աշխատանք: «Սովորիր վաճառել» թրեյնինգը հիմնված է բացառապես գործնական գիտելիքների վրա և ամբողջությամբ կառուցված է շուկայի պահանջներին համապատասխան:
Թրեյնինգի թեմաները՝
0. դաս - Ինչ է վաճառքը, որտեղ է այն օգտագործվում: Վաճառքի հմտությունները որպես մասնագիտություն: Վաճառքի մենեջերների պահաջարկը և մասնագիտության արդիականությունը:
1. Ճիշտ թիրախային խմբի ընտրություն: B2B և B2C վաճառքներ, նրանց տարբերություններն ու վաճառելու տարբերակները:
2. Հաճախորդին գտնելու տարբերակները, առաջին կոնտակտի հաստատում, սառը զանգեր, որոշում կայացնող անձ:
3. Հաղորդակցման հմտություններ, բանակցությունների վարում;
4. Առարկությունների հաղթահարում: Գնորդի մոտիվացիա /ներազդման մեթոդենր/:
5. Ստանդարտ խոսքային ստրատեգիաներ, որոնք անխափան աշխատում են վաճառքի ժամանակ:
6. Մարդու անձնային տիպերը և ազդեցությունը նրանց գործունեության վրա: Ինչպիսի մոտեցում ցույց տալ յուրաքանչյուր տիպին:
7. Ինչպես թողնել լավ տպավորություն հանդիպման ժամանակ: Ինչպես բացահայտել հաճախորդի մտադրությունները, ժեստերի լեզու, ստի բացահայտման ստրատեգիաներ/:
8. Հետագա կապի պահպանում հաճախորդի հետ:
+ 2 օր դերային խաղեր, քննարկում, սխալների ուղղում:
Դասավանդման մեթոդաբանություն՝
1. Մասնակիցները ընտրվում են հարցազրույցի հիման վրա,
2. Յուրաքանչյուր մասնակցին կտրվի ուսումնական ձեռնարկ, որը կօգնի ավելի լավ յուրացնել նյութը և համակարգել ստացված գիտելիքները:
3. Գործնական առաջադրանքներ` խմբակային և անհատական:
Տևողությունը 10 դաս, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ: Մասնակիցների առավելագույն քանակը 10 է: Թրեյնինգի արժեքը կազմում է 40.000 դրամ:
