Ֆիլմերի ցուցադրում ՆԱՄ-ում
Նոյեմբերի 16- ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում կցուցադրվեն կինոռեժիսոր Արամ Շահբազյանի ֆիլմերից:
ՆԱՄ-ում կներկայացվեն «Ակներ», «Գյումրեցի քարտաշները» և «Հովվի մենախոսություն» ֆիլմերը:
2005 թվականին Շահբազյանի «Ակներ» կարճամետրաժ ֆիլմը ներկայացվել է Մոսկովյան XXVII ՄԿՓ-ի «Հեռանկարներ» բաժնում։
Որպես ռեժիսոր` Արամ Շահբազյանը հանդես է եկել հետևյալ ֆիլմերում` «Հաշվետվություն ընթրիքի ժամանակ» (1995թ.), «Լավաշ» (1998թ.), «Ներսը և դուրսը» (1999թ.), «Աղապատանք» (2000թ.), «Ջավախք, մոռացված հայրենիք» (2001թ.), «Որդան կարմիր» (2002թ.), «Քյարիզ» (2005թ.), «Ապոն կանչեց» (2006թ.), «Մի՛ վախեցիր» (2007թ.), «Երևանյան ռեգթայմ» (2008թ.), «Տաքսի, էլի լավ ա» (2008թ.) և այլն:
Կինոռեժիսոր Արամ Շահբազյանը 1994 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական բաժինը։
1996-1997 թվականներին ուսանել է ռեժիսուրա Փարիզի «La Femis» ազգային կինոդպրոցում։
2004-2005 թվականներին երևանյան «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ռեժիսոր» մրցանակին։
Մուտքն ազատ է:
