Մեթոդաբանության և ուսումնասիրության խնդիրներ
«Մաշտոց» հայ մշակույթի պահպանման և զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ՝ Մատենադարանը կհյուրընկալի Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր դոկտ. Հրաչ Չիլինկիրյանին, ով կներկայացնի՝ մեթոդաբանության և ուսումնասիրության հարցերի շուրջ իր բազմամյա փորձը, առավել ծավալվելով հայ եկեղեցու արդի պատմության խնդիրների շուրջ:
«Հետազոտության մեթոդաբանության, հատկապես՝ աղբյուրների և ուսումնասիրության խնդիրների քննարկում» խորագիրը կրող դասախոսությունը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:00-ին, Մատենադարանի «Վիրտուալ դահլիճ»-ում:
Մուտքն ազատ է:
Հրաչ Չիլինկիրյանը ներկայումս Օքսֆորդի համալսարանի Արևելագիտության բաժնում Արևելքի քրիստոնեության և հայագիտական ուսումնասիրությունների դասախոս է: Ունի բազմաթիվ ուսումնասիրություններ` Հայ եկեղեցու, Մերձավոր Արևելքի հայ համայնքների, Հարավային Կովկասի, մասնավորապես՝ Ղարաբաղի հիմնախնդիրների, իսկ վերջին տարիներին Մերձավոր Արևելքի տագնապների մասին:
Ունի մենագրություններ և ավելի քան հարյուր հոդված: Դասախոսություններ է կարդացել զանազան համալսարաններում և գաղութներում: Ինքնության և մշակույթի վերաբերյալ իր ուսումնասիրություններում արևմտահայ մշակույթի խնդիրները կարևոր տեղ են գրավում:
