Dance
Սովորենք մեր ազգային պարերը
Հայկական ազգային պարարվեստն ունի հազարամյակների պատմություն և սկիզբ է առել դեռևս նախաքրիստոնեական շրջանում` պատմական Հայաստանի գոյության հեթանոսական ժամանակներում: Պարը հանդիսացել է հայ ժողովրդի բնավորության և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է հայ ժողովրդի ազգային բնավորությունը, հոգեկան աշխարհը, բնության ու կյանքի հանդեպ ունեցած վերաբերմունքը: Հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը կարողացել է պահպանել իր էթնիկ պարարվեստը` շեշտված ազգային ոճով:
Սովորենք, իմանանք, պարենք և սերնդե սերունդ փոխանցենք մեր պապերի պարերը...
2016թ. նոյեմբերի 12, շաբաթ
Ժամը՝15:00 - 16:30
1 դասաժամի արժեքը՝ 1500 դրամ+ հյուրասիրություն :)
Հասցեն՝ Երևան, Զաքիյան 10, Թիմ Թայմ
