Կիվի սրճարան. ֆալաֆելի պատրաստում #SunChildFest16
#Հյուրընկալելու ենք Թբիլիսիի հայտնի «Կիվի» վեգան սրճարանի ներկայացուցիչներին, ովքեր կպատմեն սրճարանի գործունեության, կառավարման հորիզոնական համակարգի իրագործման նրբությունների, «Կիվիի» ստեղծման ու զարգացման մասին, ինչպես նաև կպատասխանեն հարցերի:
Աշխատարանն իրականացվում է «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում՝ «Հարթակ» նախաձեռնության հետ համատեղ:
«Կիվի» սրճարանի խոհարար Անտոն Զավարկիի հետ միասին էլ Ֆալաֆել կպատրաստենք։ Ֆալաֆելը մերձարևելյան և միջերկրածովյան խոհանոցի ավանդական ուտեստներից է և լայն տարածում ունի ամբողջ աշխարհի բուսակերների շրջանում:
Մուտքն ազատ է։
Աշխատանքային լեզուն՝ ռուսերեն, (ցանկության դեպքում կլինի անգլերեն և հայերեն թարգմանություն)։
«Կիվին» շահույթ չհետապնդող սրճարան է, որի նպատակը Վրաստանում բուսակերների ապրելակերպի խթանումն ու տարածումն է: Սրճարանն իրենից ներկայացնում է կառավարման հորիզոնական համակարգով աշխատող կառույց, որտեղ յուրաքանչյուր աշխատող ունի հավասար իրավունքներ և ազդեցություն՝ կառավարչական որոշումներ կայացնելու հարցում: «Կիվիի» գործունեությունից ստացված ամբողջ եկամուտն ուղղված է բնապահպանական ու սոցիալական տարբեր նախաձեռնությունների ստեղծմանն ու պահպանմանը։ Սրճարանի անձնակազմի անդամները տարբեր ազգություններից են և դեմ են արտահայտվում շովինիզմի և շահագործման բոլոր ձևերին:
