«Գրքի Գիշեր 2016. Արի Գրքախառնվենք»
«Բուկինիստ» ընկերությունը և «Արևիկ» հրատարակչությունը ներկայացնում են «ԳՐՔԻ ԳԻՇԵՐ 2016» միջոցառումը: Նոյեմբերի 25-ին, ժամը 19-ից մինչև կեսգիշեր #Արիգրքախառնվենք Բուկինիստում:
Գրքերի փոխանակում, 30% զեղչ ամբողջ տեսականու համար, գրքեր հեղինակայինինքնագրերով, գրքախաղ, թեյախմություն, մրցույթներ, նվերներ: Իսկ կեսգիշերվանից մինչև լույս ԳՐՔՈՏ ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ արդեն օնլայն հարթակում:
ԾՐԱԳԻՐ 19:00
✔ Մինչև կեսգիշեր 30% խենթ զեղչ Բուկինիստում ամբողջ տեսականու համար
✔ ԱՐԻ ԳՐՔԱԽԱՌՆՎԵՆՔ Բուկինիստում
Բոլորին հրավիրում ենք փոխանակվելու գրքերով
✔ Գիրք + Թեյ
✔ Գուշակիր գիրքը
19:30-22:00
✔ Գրքոտ գիֆեր
✔ Բուկինիստական ֆոտոսենյակ
20:00-21:00
✔ Գրքեր հեղինակային ինքնագրերով
Հեղինակներ՝ Արամ Պաչյան, Արման Ռևազյան, Էդգար Հարությունյան, Վահրամ Միրաքյան և այլք
00:00-06:00
✔ Գրքոտ անքնություն
Ամբողջ գիշեր պատվիրում ենք օնլայն գրախանութից գրքեր 30% զեղչով, անվճար առաքում և նվերներ
✔ Գրքախաղ
Ողջ գիշեր անցկացվում է ֆեյսբուքյան ԳՐՔԱԽԱՂ
Հաղթողները ստանում են նվեր գրքեր, ինչպես նաև բազմաթիվ նվերներ մեր գործընկերներից
Գործընկերներ՝ Radio Aurora, The LOFT, Tea Art Yerevan, GIFme
Ի դեպ, միջոցառման շրջանակներում նշելու ենք նաև Bookinist / Բուկինիստ գրախանութի 84-րդ և AREVIK Publishing House հրատարակչության 30-րդ տարեդարձները:
