Sport
Բազկամարտի համաուսանողական առաջնություն
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը ուսանողության միջազգային տոնի կապակցությամբ հայտարարում է բազկամարտի համաուսանողական մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ բոլոր միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները: Մրցույթն անցկացվելու է 70, 80, 90 և 90-ից բարձր քաշային կարգերում: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Նոյեմբերի 17-ին: ՀԱՕկ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից մրցանակակիրները պարգևատրվելու են դրամական պարգևներով: Հայտերը մինչև նոյեմբերի 13-ը ներկայացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ, ուսանողական խորհուրդ Ալեք Մանուկյան 11 հասցեով:
