Կտորից տոպրակների պատրաստում #SunChildFest16
Տոպրակ Պետք Չի-ն ցույց է տալու, թե ինչպես մտածողության ու ապրելակերպի ամենաաննշան փոփոխությունները կարող են հանգեցնել մշակութային և սոցիալական զգալի տեղաշարժերի` թափոնների, դրանց վերամշակման ու կայունության հարցում: Սեփական օրինակով են ցույց տալու, որ հնարավոր է հասնել փոփոխությունների:
Աշխատարանն իրականացվումէ «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում՝ «Հարթակ» նախաձեռնության հետ համատեղ:
Աշխատարանում խոսելու ենք նաև, թե ինչպիսի հասարակական նորմերի հետ ենք բախվում, երբ պլաստիկե տոպրակներ օգտագործելու փոխարեն առաջարկում ենք կիրառել կտորե տոպրակներ:
Այս ամենին հաջորդելու է գործնական դասընթաց, որի ժամանակ հնարավորություն կունենաք պատրաստելու Ձեր սեփական բազմաօգտագործվող ու էկոլոգիապես մաքուր տոպրակները:
Մուտքն անվճար է:
«Արևորդի» միջազգայինբնապահպանական 6-րդ փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 14-ը, Երևանում։
Փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։
Տոպրակ Պետք Չի նախաձեռնության մասին
Տոպրակ Պետք Չի-ն համայնքային նախագիծ է, որը ֆինանսավորել է Awesome Foundation Yerevan-ը, հուլիսին։ Մեր հիմնական նպատակներից է բարձրացնել հանրային իրազեկվածությունը պլաստիկ տոպրակներով միջավայրի աղտոտման վտանգավորության մասին: Մենք ցանկանում ենք պլաստիկ տոպրակներ վերցնելու փոխարեն տարածել վերաօգտագործվող կտորե տոպրակներ կիրառելու գաղափարը` որպես Երևանում գնումներ կատարելու այլընտրանքային տարբերակ։ Մեր ծրագիրն է ստեղծել կտորից տոպրակներ պատրաստելու տաղավար, որտեղ անցորդները կարողեն մաքուր, վերաօգտագործվող կտորե տոպրակների վրա սթենսիլով նկարազարդել իրենց մտահղացումներըևդրանքվերցնելիրենցհետայնպայմանով, որ հետագայում խանութից գնված իրերը կտեղավորեն հենց այդ տոպրակներում: Մենք խորապես հավատումենք, որ եթե մարդիկ ունենան այլընտրանք, ապաավելիհավանականէ, որ կսկսեն օգտագործել կտորե տոպրակներ և կխրախուսեն իրենց ընկերներին ու ընտանիքի անդամներին հետևել իրենց օրինակին:
