Oh, Fatherland, Cold and Sweet
Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը սիրով հրավիրում է Ձեզ «Օ, Հայրենիք, սառն ու անուշ» վավերագրական ֆիլմի ցուցադրությանն ու ֆիլմի հեղինակներ Տիգրան Պասկևիչյանի և Արա Շիրինյանի հետ հանդիպմանը:
Այս ֆիլմը շարունակությունն է «Իմ անծանոթ հայրենիք» վավերագրական ֆիլմի, որը նույնպես ցուցադրվել է ՀԲԸՄ Հայաստանի հարկի տակ տարիներ առաջ:
ֆիլմի երկրորդ մասը ներկայացնում է Ստալինիզմի պայմաններում (1946-56) հայրենադարձների նկատմամբ քաղաքական հալածանքը՝ բռնաճնշումները, աքսորն (1949-ի հունիսի 13/14) ու կյանքը աքսորում։
Այն պատրաստված է ականատեսների բանավոր վկայությունների, արխիվային փաստաթղթերի, ընտանեկան լուսանկարների, հայկական և ռուսական կինոարխիվներում պահվող վավերագրական խրոնիկայի հիման վրա։
Ֆիլմը պատրաստվել է ամերիկյան NED (National Endowment for Democracy) կազմակերպության դրամաշնորհով։
Միջոցառումը տեղի կունենա ՀԲԸՄ Հայաստանի դահլիճում (Մելիք-Ադամյան 2/2, Երևան):
Հինգշաբթի, նոյեմբերի 17-ին, ժամը 19:30
Ֆիլմի տևողությունը՝ 64 րոպե:
Լեզուն՝ հայերեն, անգլերեն ենթագրերով:
Մուտքն ազատ է:
