Other
Երեխաներին լուսանկարելու մամայական գաղտնիքները
Եթե Դուք էլ ցանկանում եք սովորել Ձեր երեխաներին լուսանկարելու ամենապարզ գաղտնիքները, կիրակի միացեք այս միջոցառմանը: Հյուրընկալելու ենք լուսանկարիչ Anush Margaryan-ին, ով նույնպես մայրիկ է եւ մասնակիցներին սիրով կպատմի մանկական լուսանկարչության հնարքների, հորինվածքի և այլ պարզ կանոնների մասին, նաև կպատասխանի հետաքրքրող հարցերին։
Միջոցառմանը նախընտրելի է ներկայանալ այն սարքերով, որոնցով սովորաբար լուսանկարում եք երեխաներին՝ բջջային հեռախոս, tablet, ֆոտոխցիկ եւ այլն:
Մասնակցել կարող են բոլոր մայրիկները, մուտքը 2000դրամ է յուրաքանչյուրի համար, նախնական գրանցումը պարտադիր է: Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Հանդիպում ենք կիրակի՝ 14:00-ին:
Լուսանկարը՝ Անուշ Մարգարյանի
