Cinema
Կինոբամբասանք ԷՕՆում
Սիրելի՛ ԷՕՆցիներ, մեր կինոակումբի անդամներ և պարզապես կինոխելագարներ:
Այս հինգշաբթի՝ նոյեմբերի 17-ին` ժամը 19:30-ին, ԷՕՆը սպասում է բոլոր կինոմաններին՝ միասին բամբասելու ֆիլմերի, դերասանների, ռեժիսորների և նման բաների մասին՝ օրինակ հասկանանք, քցենք բռենք ինչու է բաժանվել Հոլլիվուդի ամենագեղեցիկ զույգը՝ Բրենջոլինան:
Եկեք վերջապես տեսնենք զմիմյանս և ծանոթանանք:
Հ.Գ. Փոփ-քորնը, չիպսերը և ԷՕՆի հյուրասիրությունները մեր կողմից, լավ տրամադրությունը և թարմ կինոբամբասանքները՝ Ձեր:
Հ.Գ.Գ. Ամենաթեժ բամբասանքը կստանա ԷՕՆի կողմից նվեր:
Տևոությունը՝ մինչև կեսգիշեր:
Լեզու՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, էօներեն
Մուտքը՝ քարտերով + 30% զեղչ ԷՕՆի կողմից
