«Ինտերնետ կախվածություն» ինտերակտիվ սեմինար
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, #LOFT-ի «Զիգմունդ» հոգեբանական ակումբի շրջանակներում տեղի կունենա ինտերակտիվ սեմինար՝ «Ինտերնետ կախվածություն» թեմայով։
Աշխարհում ինտերնետից օգտվողների ավելի քան 10% ունեն ինտերնետ-կախվածություն: Կախվածության այս տեսակը ունի թմրամոլությունից և խաղամոլությունից բարձր ցուցանիշներ: Միլիոնավոր մարդիկ վատնում են իրենց ներուժը, ժամանակը, հույզերը համակարգչի կամ հեռախոսի էկրանին նայելով:
Կախվածության ձևավորման մեջ մեծ դեր են խաղում անձնային գործոնները՝ տագնապայնության բարձր մակարդակը, կոնֆլիկտների և սթրեսերի հաղթահարման ցածր ունակությունը, շփման խնդիրները և այլ:
Աստիճանաբար փախչելով իրականությունից՝ մարդիկ ստեղծում են իրենց համար մի անիրական միջավայր, որը պաշտպանում է իրենց: Բայց արդյո՞ք այդ պաշտպանությունը արդյունավետ է, թե այն իր հերթին բերում է այլ խնդիրների: Հնարավո՞ր է պարբերաբար օգտվելով ինտերնետից, խուսաափել կախվածությունից, թե՞ պետք է պարզապես սահմանափակել ցանցում անցկացվող ժամանակը:
Այս մասին, ինչպես նաև ինտերնետ կախվածության տեսակների, վտանգների և բուժման մեթոդների մասին կիմանանք ինտերակտիվ սեմինարի ժամանակ, որը կվարի ԵՊԲՀ Բժշկական համալսարանի հոգեբուժության ամբիոնի դասախոս, “Մեդլայն” ԲԿ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Արամ Հովսեփյանը։
Մուտքավճար՝ 1800 դրամ:
