Concert
Քանոնի դասարանական համերգ ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա ՀՀ անկախության 25-ամյա հոբելյանին նվիրված քանոնի դասարանական համերգը:
Պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի դասարանը գործում է 2011 թվականից:
Դասարանը բազմաթիվ համերգային ծրագրերով հանդես է եկել թե՛ Երևանում, թե՛ Հայաստանի տարբեր մարզերում՝ նվաճելով պատվավոր առաջին մրցանակներ:
Ծրագրում կհնչեն հոգևոր, արևելյան, ժողովրդական և կոմպոզիտորական ստեղծագործություններ:
Մուտքն ազատ է:
