Բիթլամանիան եւ երեխաները
ՏաՏան շարունակում է երեխաներին վարակել բիթլամանիայով: Մենք հավատում ենք, որ Beatles-ի նկատմամբ մեծ սերը, որ այսօրվա ծնողներից շատերը ժառանգել են իրենց ծնողներից, շատ արագ կարող է փոխանցվել նաեւ այսօրվա երեխաներին, բավական է առիթ ստեղծել դրա համար: Բիթլամանիան երեխաների շրջանում տարածելու մեր այս նախաձեռնությունը կօգնի նաեւ սովորել կամ բարելավել արդեն իմացած անգլերենը:
Մենք շատ ուրախ ենք, որ այս հարցում մեզ օգնության է հասնում ՏաՏայի ամենասիրելի գործընկերներից մեկը՝ «Տիեզերք» խումբն իր հիանալի անդամներով, ովքեր իրենք լինելով բիթլամաններ՝ պատրաստ են ոգեւորել երեխաներին միասին երգել :)
Բիթլամանների ակումբային այս հանդիպման ընթացքում ամեն անգամ մի քանի երգ ենք առանձնացնում, խմբային համագործակցության արդյունքում փորձում ենք մտապահել բառերն ու իհարկե երգել: Հավատացնում ենք, որ երգել չսիրող եւ դրանից միշտ խուսափող երեխաների համար էլ հետաքրքիր օր ենք ապահովում, քանի որ հանդիպումն աշխատանքային է, խոսում ենք, ծանոթանում, Beatles-ի պատմության շուրջ մի քանի խաղ-քննարկումներ անցկացնում, մի խոսքով՝ ուրախ է անցնում:
Երաժշտական օրակարգում այս անգամ էլ մի քանի հայտնի գործ ենք ներառել՝ All You Need Is Love, Girls, Can't Buy Me Love:
Բիթլամանների ակումբը նախատեսված է 5-12 տարեկան երեխաների համար, մասնակցության արժեքը՝ 2000դրամ, եթե ծնողները կամ ուղեկցող մեծահասակներն էլ ցանկանան միանալ, նրանց համար մուտքն արժե 1000դրամ:
Հանդիպում ենք կիրակի՝ նոյեմբերի 6-ին, ժամը՝ 2:00-ին:
