Կավե տերեւաթափ երեխաների ձեռքերով
ՏաՏան շարունակում է ստեղծագործ վարպետության դասերը երեխաների համար: Այս անգամ կավով աշխատելու համար հրավիրում ենք 5 տարեկան եւ բարձր երեխաներին, ովքեր ոչ միայն լավ առիթ կունենան մատները թաթախել այդքան օգտակար կավի մեջ, այլ նաեւ իրենց երեւակայության եւ մեր մասնագետների օգնությամբ պատրաստել տերեւաթափ պատկերող կախազարդ:
Կիրակի՝ նոյեմբերի 20-ին, երեխաները հնարավորություն կունենան.
- շփվել կավի հետ,
- պատրաստել կավե տերեւաթափ,
- նախշազարդել այն եւ պատրաստել թրծման:
Չորանալուց եւ թրծելուց հետո աշխատանքը հնարավոր կլինի նաեւ ներկել եւ օգտագործել:
Վարպետության դասին կարող են մասնակցել 5 տարեկան եւ բարձր երեխաները իրենց: Մեկ երեխայի համար մասնակցության արժեքը 2000դրամ է, որը ներառում է նաեւ թրծելը:
Մեր հասցեն` Բուզանդի 43՝ Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ:
Կհանդիպենք կիրակի՝ 12:00-ին:
