«Չմարդիկ» ներկայացումը Երևանում
«Թատրոն 8» թատերախումբը սիրով հրավիրում է դիտելու շատերի կողմից սպասված «Չմարդիկ» ներկայացումը, որը տեղի կունենա նոյեմբերի 24-ին ժամը 17:00-ին Թատերական գործիչների տանը (Մաշտոց 13):
Ներկայացման գլխավոր դերակատարները չծնված աղջիկներն են, ովքեր «ներքին» աշխարհում պայքարում են կյանքի համար, թե՛ կռվում, թե՛ համոզում և ընդհուպ իրենց դնում տղայի տեղ, գոնե այդ միջոցով հասնելու իրենց նպատակին` ծնվելուն: Երեք աշխարհները, որոնք մեզ ներկայանում են, «ներքին» աշխարհն է, ենթադրյալ աշխարհն է, և այն աշխարհն է, որտեղ այդ երկուսը բախվում են միմյանց: Ներկայացման մեջ առկա են այն չորս տարրերը (հող, ջուր, կրակ, օդ), որոնք հենց ծննդի աղբյուր են հանդիսանում, սակայն ներկայացման ընթացքում դրանք սպառվում են՝ անհնարին դարձնելով մարդու այդքան սպասված ծնունդը:
Մուտքն ազատ Է:
