Գոգնոց. Դիանա Շատվերյան
Հեհե՜յ, մենք շարունակում ենք մեր համով #Գոգնոց նախագիծը և մեծ սիրով ներկայացնում արդեն երրորդ հյուրին` Դիանա Շատվերյանին։
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19։00-ին, միասին պատրաստելու ենք «գաղտնի բաղադրատոմսով» աղցան, որի անունն ինքներս կմտածենք համտեսելուց հետո։ ։)
Դե ի՞նչ, շտապեք գրանցվել՝ զանգահարելով 043 408 864 հեռախոսահամարին, քանի որ տեղերն իսկապես սահմանափակ են:
Մուտքավճարը՝ 1200 դրամ։
**«Գոգնոց»-ը LOFT-ի ԽՈՀարարական ակումբի նախագծերից է, որի նպատակն է ստեղծել հարմար ու ազատ միջավայր՝ շփվելու հանրահայտ և սիրված մարդկանց հետ: Յուրաքանչյուր հանդիպման ավարտին նախագծի հյուրը «գոգնոց է նետում» հայտնի մարդկանցից որևէ մեկին, ով և ստիպված է դառնալ այս նախագծի հաջորդ մասնակիցը:
——————————————————————————————
Ուզու՞մ եք մշտապես տեղյակ լինել #LOFT-ի միջոցառումներին, ապա ներբեռնեք LOFT-ի էլեկտրոնային քարտը պարզապես բացելով հետևյալ հղումը` loft.icard.am։ Քարտը ներբեռնելուց հետո գտեք այն Wallet (iOS) և Passwallet (Android) հավելվածներում։