Other
ԵՊՀ մարտական պատրաստության ակումբը 1 տարեկան է
Արդեն մեկ տարի բանակի կողքին:
Լեոնիդ Ազգալդյանի անունը կրող ԵՊՀ մարտական պատրաստության ակումբը նշում է լեգենդար հերոսի ծննդյան 74 և ակումբի կազմավորման 1 ամյակը:
Ե՞րբ: Նոյեմբերի 22-ին ժամը 14:00-ին
Որտե՞ղ: ԵՊՀ մեծ դահլիճում
Ի՞նչ: Համերգ-միջոցառում, որի ընթացքում ցուցադրվելու է Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կարճ ֆիլմ: Կներկայացվի ԵՊՀ ՄՊ ակումբի գործունեությունը: Միջոցառման ընթացքում կլինեն երաժշտական կատարումներ, ազգային ռազմապարեր, որոնց կարող են իրենց մասնակցությունն ունենալ նաև դահլիճում գտնվող հյուրերը:
Սիրով հրավիրում ենք բոլորիդ ներկա գտվելու տոնական համերգ-միջոցառմանը:
