«Ծրագրավորման ժամ», Երևան (Hour of Code, Yerevan)
«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 18-ին «Այբ» ավագ դպրոցում (Թբիլիսյան խճ. 11/11) տեղի կունենա «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:
Հայաստանում արդեն 3-րդ անգամ կազմակերպվող այս միջոցառման նպատակն է սովորեցնել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, զարգացնել տրամաբանությունը և խնդիրների լուծման հմտությունները: Եվ այս ամենը մասնակիցները սովորում են խաղերի միջոցով ընդամենը մի քանի ժամում:
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ և առհասարակ սովորել ծրագրավորում, հրավիրում ենք մասնակցելու այս նախաձեռնությանը:
Մասնակցության համար՝
- ծրագրավորման իմացություն չի պահաջվում
- տարիքային սահմանափակում չկա.
- անգլերենի իմացությունը ցանկալի է.
- մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան դյուրակիր համակարգիչ, ականջակալներ և համակարգչի սնուցման սարք.
- տարրական դպրոցի աշակերտները պետք է ներկայանան ծնողի ուղեկցությամբ։
Միջոցառման պաշտոնական հեշթեգն է #HourofCodeEVN
«Hour of Code»-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրներից: Ուրախությամբ կարելի է փաստել, որ հետաքրքրությունն այս միջոցառման նկատմամբ գնալով մեծանում է: 2015-ին միջոցառմանը մասնակցեցին 5 -18 տարեկան 250-ից ավել մասնակիցներ Հայաստանի տարբեր մարզերի դպրոցներից: Մասնակիցներից շատերը շարունակեցին սովորել ծրագրավորում և արդեն իրենց առաջին քայլերն են անում որպես կրտսեր ծրագրավորողներ։
On the initiative of Ayb School and MIC Armenia (Microsoft Innovation Center Armenia), Ayb High School (Tbilisi Highway 11/11) will host the third Hour of Code event on December 18.
The event organized already for the 3rd time in Armenia aims to teach a variety of programming languages, develop logic, creativity and problem solving skills. And all of this can be learned through games in just a few hours.
All those who want to acquire programming skills and learn coding in general are invited to participate in this initiative.
Participation Requirements:
- Knowledge of programming is not required
- No age limit
- Knowledge of English is desirable
- Participants must have a laptop with themselves, headphones, and a laptop adapter
- Elementary school participants must be accompanied by a parent
The official hashtag is #HourofCodeEVN
The Hour of Code is an international global movement reaching more than 280 million participants
