Other
«Լույս հոգւոյ»
«Քանի դեռ Լույսը Ձեզ հետ ունեք, հավատացե՛ք Լույսին» (Հովհ. 12:36)
«Նարեկացի» արվեստի միությունը սկսում է «Լույս հոգւոյ» խորագիրը կրող նոր ծրագիր, որի առաջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 26-ին՝ ժամը 18:30-ին:
Ծրագրի ընթացքում ներկաները կմասնակցեն հոգևոր և աշխարհիկ թեմաներով զրույցների՝ ծավալելով քննարկումներ առօրյա կյանքի և կրոնի փոխադարձ կապի, հոգևոր գիտելիքների անհրաժեշտության, կրոնի պատմության և հոգևոր կյանքին վերաբերող այլ թեմաների շուրջ:
«Լույս հոգւոյ» խորագրի ներքո անցկացվող քննարկումները տեղի կունենան Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր պատասխանատու տեր Եսայի քահանա Արթենյանի գլխավորությամբ:
Մուտքն ազատ է:
