«Առողջ լանչ դպրոցի համար» մրցույթ
Եթե դուք սովորում եք դպրոցում, ապա կարող եք մասնակցել 3 րոպեանոց տեսադասերի մրցույթին` «Առողջ լանչ դպրոցի համար»
Պատրաստիր ինքդ քո լանչը դպրոցի համար` օգտագործելով առողջարար սննդային բաղադրիչներ և մտածելով բազմազան բաղադրատոմսի մասին: Տեսանկարի’ր պատրաստման գործընթացը բջջային հեռախոսով, բեռնիր տեսանյութը YouTube և ուղարկիր հղումը հետևյալ հասցեին. aghavni.h@actionprgroup.com կոնտակտային տվյալների հետ միասին: Արվեստի ձեր գործերն ուղարկելու վերջնաժամկետը դեկտեմբերի 11-ն է:
Երկու հաղթողների կորոշի ժյուրին, մեկ մասնակից հաղթող կճանաչվի ըստ ֆեսյբուքյան “լայքերի” քանակի: Յուրաքանչյուր հաղթող կստանա ժամանակակից պլանշետ: Բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր: Յուրաքանչյուր մասնակից կարող է ուղարկել միայն մեկ տեսանյութ:
Մրցույթը նախաձեռնել է Օքսֆամի հայաստանյան գրասենյակը:
Խնդրում ենք հիշել, որ առողջ լինելու համար ձեր օրական սննդակարգը պետք է բազմազան լինի:
