Ֆիլմ․ «Լսիր ինձ»
«ԼՍԻՐ ԻՆՁ. չպատմված պատմություններ ատելությունից անդին»
«Լսիր ինձ» վավերագրական ֆիլմում ԼԳԲՏ համայնքի 10 ներկայացուցիչ համաձայնեցին տեսախցիկի առջև խոսել իրենց մասին: Պատմելով իրենց մանկության, ինքնության, ինքնաճանաչման, ընտանիքի հետ հարաբերությունների մասին և իրենց ձայնը լսելի դարձնելով` նրանք ԼԳԲՏ անձանց դեմքից մաքրում են հասարակության քսած շաղախը:
2012թ. DIY փաբի պայթյունից և բազմազանության երթի վրա հարձակումից հետո ԼԳԲՏ համայնքի մասին քննարկումները մեծ թափ ստացան և շարունակվում են մինչև այսօր: ԼԳԲՏ համայնքի դեմ ուղղված քննադատական ու ագրեսիվ խոսակցությունները շաղախեցին ԼԳԲՏ մարդկանց դեմքերը, արգելափակեցին հնարավորությունը հասկանալու, թե ովքեր են այդ մարդիկ, որոնց թշնամի են համարում ու որոնց նկատմամբ ծայրաստիճան ատելությամբ են լցված:
Ֆիլմը նկարահանվել է 2016 թ.
Տևողությունը՝ 75 րոպե
Կցուցադրվի հայերեն լեզվով, անգլերեն ենթագրերով:
Ֆիլմի դիտումից հետո տեղի կունենա քննարկում։
Սիրով սպասում ենք բոլորիդ:
