Other
Գրքի քննարկում Դավիթ Սահակյանցի հետ
Նոյեմբերի 24-ին ժամը 14:00-ին Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանում Խորհուրդ են տալիս հայտնիները նախագծի 6-րդ փուլի առաջին միջոցառումն է։
Միջոցառման հյուրն է` մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Անահիտ» մուլտֆիլմի հեղինակ Դավիթ Սահակյանցը:
Ներկայացվող գիրքը`
Նունե Թորոսյանի «Փափլիկստան» հեքիաթը։
Միջոցառման շրջանակում տեղի կունենա փոքրիկ ներկայացում գրադարանի թատերական խմբակի սաների մասնակցությամբ, ինտերակտիվ խաղ երեխաների հետ, հեքիաթի քննարկում և նկարազարդման ֆլեշմոբ։
Սիրով սպասում ենք:
