Տոնավաճառ Վարպետների քաղաքում
Հարգելի բարեկամներ Վարպետների քաղաքը, որը գտնվում է «Դեղին Արտույտ» վալդորֆյան մանկապարտեզում, սիրով սպասում է բոլորին նոյեմբերի 26-ին, ժամը 11։00-16։00-ը
Պատրաստելու ենք ամանորյա մեղրաբլիթներ, որոնք կարող եք օգտագործել նաև ինչպես եղևնու զարդարանք: Վարպետաց դասը անց է կացվելու 1-ին հարկում, ձեզ հետ բերեք գոգնոցներ և բարձր տրամադրություն։
Պատրաստելու ենք Սուրբ ծննդյան պսակներ ՝ (2-րդ հարկ) ձեզ հետ երգեր բերեք։
Տոնավաճառը գործելու է մանկապարտեզի այգում՝ շենքի ետնամասում, որտեղից կարող եք գնել բնական հումքից պատրաստված ձեռագործ խաղալիքներ և տարբեր իրեր։
Մեր ձեռքի պատրաստած խաղալիքներն ու իրերը, կարող են դառնալ գեղեցիկ նվեր Ձեր բալիկներին և հարազատներին:
Ստացված հասույթով հոգալու ենք մանկապարտեզի կարիքները (սպասք, կահույք և նոր մասնաշենքի համար ներդրում)։
Ձեզ սպասում է տաք թեյ, սուրճ, կակաո, մրգեր և մեր պատրաստած համեղ քաղցրավենիքները։
Սիրով սպասում ենք))
