Concert
Իոսիֆ Կոբզոն/ Иосиф Кобзон
Իոսիֆ Կոբզոն, ԽՍՄՀ ժողովրդական արտիստ
Դաշնակահար՝
Ալեքսեյ Եվսյուկով, ՌԴ ժողովրդական արտիստ
Հայաստանի հանրապետության Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում մենահամերգով հանդես կգա ԽՍՄՀ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը: ՌԴ ժողովրդական արտիստ դաշնակահար Ալեքսեյ Եվսյուկովի նվագակցությամբ երգիչը կկատարի հայ մեծ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի, Ալեքսեյ Հեքիմյանի, Անդրեյ Բաբաևի և այլոց հայտնի ու սիրված երգերը:
Տոմսերի արժեքը՝ 3.000- 30.000 ՀՀ դրամ:
Համերգի հասույթը կփոխանցվի «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին:
