Ստեփան Ռոստոմյան 60 - Հոբելյանական համերգ
Մասնակցում են՝
Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբ,
«Հովեր» պետական կամերային երգչախումբ,
Վահագն Հայրապետյան ջազ տրիո,
Հենրիետտա Հարությունովա ,
Արթուր Ավանեսով
Դիրիժորներ՝
Էդուարդ Թոփչյան և
Դևիդ Դեվիս (Մեծ Բրիտանիա)
Ռեժիսոր՝
Արամ Սուքիասյան
Դեկտեմբերի 6-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա կոմպոզիտոր, ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ Ստեփան Ռոստոմյանի 60-ամյակին նվիրված հոբելյանական երեկոն:
Համերգային ծրագրում կհնչեն Ստեփան Ռոստոմյանի Սիմֆոնիա թիվ 1, Սիմֆոնիա թիվ 3, Տաղ հրեշտակային, Սիմֆոնիա թիվ 4 ստեղծագործությունները:
Տոմսերի արժեքը՝ 2000-10.000 ՀՀ դրամ:
