Other
Volunteer Opportunity Fair 2016
Ցանկանո՞ւմ ես ներդնել քո ժամանակը, հմտությունները ու էներգիան հանուն ավելի լավ ապագայի: Ցանկանո՞ւմ ես զբաղվել կամավորական գործունեությամբ և ձեռք բերել նոր հմտություններ և աշխատանքային փորձ։ Միացի՛ր մեզ դեկտեմբերի 5-ին՝ Կամավորության միջազգային օրը, և մասնակցի՛ր «Կամավորական Հնարավորությունների Տոնավաճառ 2016»-ին։
Տոնավաճառի ընթացքում շուրջ 20 կազմակերպություններ կներկայացնեն իրենց կամավորական հնարավորությունները և ծրագրերը։ Բաց մի՛ թող այս բացառիկ հնարավորությունը։
Կհանդիպենք դեկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, «Դաբլթրի բայ Հիլթըն» հյուրանոցում։
Հասցեն՝ Գրիգոր Լուսավորիչ 4/2
«Կամավորական Հնարավորությունների Տոնավաճառ 2016»-ը անցկացվում է Հայաստանում Կամավորության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։
