International Tea Day at the LOFT
Դեկտեմբերի 15-ին ամբողջ աշխարհում նշվում է Թեյի միջազգային օրը։ #LOFT-ը չէր կարող անտարբեր անցնել այս իրադարձության կողքով, քանի որ թեյի հյուրասիրությունը մեր խորհրանիշներից մեկն է, և 2-ամյա գործունեության ընթացքում մեր այցելուներին հյուրասիրել ենք մոտ 10․000 գրամ թեյ։ ։)
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18։30-ին՝ #LOFT-ում հյուրընկալելու ենք Tea Studio Halabyan-ից Hrant Zen Danduroff-ին և Al'vina Babasyan-ին։ Հրանտ Դանդուրովը մեզ կպատմի տարբեր երկրների թեյախմության մշակույթի յուրահատկությունների մասին։
Երեկոյի ընթացքում կհամտեսենք ինչպես չինական ու հնդկական, այնպես էլ հայկական, օգտակար խոտաբույսերից պատրաստված համեղ թեյեր և քաղցրավենիք։
Իհարկե, մեր գործընկերները չէին կարող թողնել մեր միջոցառումն առանց անակնկալների։ Միջոցառման մասնակիցներին սպասվում է խաղարկություն և հաղթողները կստանան նվերներ․
Մեկ օրյա հանգիստ երկու անձի համար Art Guesthouse-ի կողմից,
Թեյախմություն Tea Studio Halabyan-ում,
Եվ յոգայի մեկ ամսյա դասընթացների աբոնեմենտ Yoga Federation of Armenia - Հայաստանի Յոգայի Ֆեդերացիա-ից։
Սպասում ենք բոլորիդ՝ միասին նշելու #internationalteaday-ը համեղ ու տաք միջավայրում։
Մուտքավճարը՝ 2000 դրամ։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: