Քո ԵՍ-Ի առանձնահատկությունները
Դասընթացները կանցկացնի Ասյա Ղազարյանը
Երբ ես ինձ սիրեցի և դադարեցի ուրիշ կյանք ցանկանալ, ես զարմանքով բացահայտեցի, որ իմ ներկայիս կյանքն արդեն տալիս է բոլոր անհրաժեշտ հնարավորություններն իմ աճի համար: Դա կոչվում է ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ:
«Ապրի՛ր Երազանքդ» կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոնը «ՔՈ ԵՍ-Ի ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» թրեյնինգի շրջանակներում նախատեսում է ծանոթանալ Նադեժդա Սլաբադնյակի կողմից առաջարկված մեթոդիկային, որն ուղղված կլինի սեփական վարքային և հուզական ոլորտների դրսևորումների բացահայտմանը, մեր ռեսուրսները գտնելուն և սովորելու դրանց ճիշտ կառավարումը:
Բազմաթիվ հնարավորություններով հագեցած այս դարաշրջանում զբաղվածությունը և բազմաբովանդակ գործունեությունը մոռացության են մատնում սեփական «ԵՍ»-ը հոգ տանելու մասին:
Մենք պետք է գիտակցենք, որ այդ հոգածությունն իր կարևորությամբ առաջնային է, ուստի ինքագեղեցկության բացահայտման և ինքնաբացահայտման դասընթացը հնարավորություն կտա Ձեզ բազմաթիվ գործնական խաղ-վարժանքներ կիրառելով` «դասավորել ներքին որոշ դարակներ», որոնք այս կամ այն պատճառով իրենց տեղում չեն, կամ պարզապես կվերանայեք այդ դարակների պարունակությունը, որն էլ կլինի ռեսուրսի աղբյուր:
Դասընթացները կանցկացնի Ասյա Ղազարյանը:
Այսպիսով, կհանդիպենք երեք շաբաթ շարունակ` երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 18:30:
Նախատեսվում է վեց հանդիպում, հանդիպման վայրը` #ԱպրիրԵրազանքդ կյանքի հմտությունների Ջինիշյան կենտրոն:
Մեր առաջին հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին ժամը 18:30:
Մասնակցությւոնն #ԱՆՎՃԱՐ է
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)