Հայաստանը՝ գերազանց կրթության կենտրոն. թեյախմություն-քննարկում
Երբևէ մտածե՞լ եք՝ ո՞րն է կրթության առաքելությունը և ի՞նչ նշանակություն ունի այն անհատի ձևավորման հարցում կամ ինչպիսի՞ն պետք է լինի Ժամանանակից կրթությունը: Արդյո՞ք Հայաստանում գործող դպրոցներն ունեն այս հարցերի պատասխանները: Հաճախ են ասում, որ հայերը խելացի են և որ Հայաստանի ներուժը հենց մարդիկ են: Եթե այդպես է, արդյո՞ք Հայաստանը կարող է դառնալ աշխարհի կրթական կենտրոն, թե՞ այս միտքն ուտոպիա է:
Բարեբախտաբար, կան բազմաթիվ հայեր, ովքեր մտահոգված են Հայաստանում կրթության ապագայով և համարում են որակյալ կրթությունն ապագայի ամենակարևոր ներդրումը:
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, հրավիրում ենք մասնակցելու կրթության շուրջ թեյախմություն-քննարկմանը «Այբ» դպրոցի և «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավարության հետ, որոնց առաքելությունն է ձևավորել կրթված և առաքինի, ապագայի հստակ տեսլական ունեցող և այս երկրին տեր կանգնող նոր սերունդ: Քննարկումը տեղի կունենա #WorldCafe ձևաչափով: Յուրաքանչյուր մասնակից կարող է միանալ իրեն հետաքրքրող թեմայի քննարկմանը: 2 ժամ տևողությամբ այս միջոցառմանը, մասնակիցները կարող են 3 անգամ փոխել թեման:
Թեմաներ՝
1. Ո՞վ է կրթության պատվիրատուն – Դավիթ Սահակյան («Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն)
2.Ինչպե՞ս լավագույն կրթությունը դարձնել հասանելի բոլորի համար – Սոնա Կոշեցյան («Այբ» կրթական հիմնադրամի փոխտնօրեն)
3.Ինչպե՞ս Հայաստանը դարձնել կրթությունը արտահանող երկիր – Նարեկ Մանուկյան (ԿԳԱԾ աշխատակազմի ղեկավար)
4.Ինչպիսի՞ն պետք է լինի ժամանակակից դպրոցական միջավայրը – Արամ Փախչանյան («Այբ» դպրոցի տնօրեն)
5.Ինչպե՞ս միավորել մարդկանց կրթության գաղափարի շուրջ – Աննա Վելիցյան («Այբ» հիմնադրամի հաղորդակցության և ֆոնդահայթայթման բաժնի ղեկավար)
Մուտքը Loft-ի երկժամյա տարիֆով՝ 1300 դրամ՝ ներառյալ թեյի, սուրճի և քաղցրավենիքի հյուրասիրություն:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ:
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ