Concert
Կամերային երաժշտության համերգ ՆԱՄ-ում
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա կամերային երաժշտության դասախոս, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալիսա Արզումանյանի դասարանական համերգը:
Ծրագրում՝
Զդենեկ Ֆիբիխ` Սոնատինա ջութակի և դաշնամուրի համար op. 27
Լյուդվիգ վան Բեթհովեն` Սոնատ ջութակի և դաշնամուրի համար No.1 op. 12
Դմիտրի Շոստակովիչ` Դաշնամուրային տրիո No.1 op.8
Մորից Մաշկովսկի` Սյուիտ 2 ջութակի և դաշնամուրի համար op.71
Մաքս Բրուխ` Դաշնամուրային կվինտետ g-moll (սոլ մինոր)
Մուտքն ազատ է: