ՅՈԹ ներկայացումը՝ Հայաստանում
Հեդդա փրըդաքշն ԱԲ-ն, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան հետ համատեղ ներկայացնում են «Յոթ» վավերագրական թատրոնը Հայաստանում։
Ներկայացումը տեղի կունենա Դեկտեմբերի 10-ին, ժամը 19։00-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում։
«Յոթ»-ը նորարարական վավերագրական ներկայացում է՝ հիմնված յոթ կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստների հետ անցկացրած հարցազրույցների վրա, որոնց դժվարություններով լի կյանքի և պայքարի պատմությունները ոգեշնչման աղբյուր են։
Բեմադրությունը իրականացվում է Հայաստանում հասարակության տարբեր ոլորտները ներկայացնող հայտնի մարդկանց մասնակցությամբ։ Ներկայացումը մասն է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» և Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ակտիվ և արդյունավետ համագործակցության։
Տարածքը հարմարեցված է հենաշարժողական խնդիրներ ունեցողների համար, կլինի նաև հայերեն ժեստերի լեզվով թարգմանություն։
Մուտքն ազատ է։
Հրավիրատոմսերը ձեռք բերելու համար զանգահարեք։
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Արթուրո Ուիի կարիերան, որ պ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 1000-3000դր.: