Աշոտ Ղազարյան․ Էթիկան հումորում
«Տեր և Տիկին» էթիկայի կենտրոնը և #LOFT-ը համատեղ հրավիրում են բոլորին մասնակցելու սիրված արտիստ Աշոտ Ղազարյանի հետ հանդիպմանը, որը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։00-ին։
«Էթիկան հումորում» խորագիրը կրող հանդիպում-քննարկման ընթացքում մեր սիրելի հյուրը կխոսի սև և սպիտակ հումորի էթիկետի և կյանքում հումորի կարևորության մասին։
Իտերակտիվ հանդիպումը կվարի էթիկայի մասնագետ Մարգարիտա Խաչատրյանը։ Ի դեպ, երեկոն կրում է նաև բրեգործական բնույթ, քանի որ գոյացած հասույթի մի մասը փոխանցվելու է «Նվիրիր կյանք» ՀԿ-ին, որի նպատակն է օգնություն ցուցաբերել օնկոլոգիական, հեմոտոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին:
Ուրախ ենք տեղեկացնել, որ միջոցառումը հասանելի կլինի նաև լսողության խնդիրներ ունեցող մեր հյուրերի համար, քանի որ հանդիպմանը ներկա է լինելու ժեստերի լեզվի թարգմանիչ և ուսուցիչ Զուբեյդա Մելիքյանը։
Մուտքավճար՝ 1300 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Քաղաքապետը՝ Հայկ Մարության ...
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 4000-20000 դրամ: