Մաշան եւ երեք արջերը
Օլօլօ/ Ololo շարժական տիկնիկային թատրոնը եւ ՏաՏան շարունակում են ներկայացնել «Հեքիաթներ ճամպրուկից» շարքը: Այս կախարդական ճամպրուկը եղել է աշխարհի գրեթե բոլոր անկյուններում ու ձեզ համար բազմաթիվ հեքիաթներ է բերել: Բավական է բացել այն, ասել կախարդական խոսքերը եւ հեքիաթները իրենք իրենց դուրս կսողան ճամպրուկից:
Այս անգամ ընտրել ենք ռուսական «Մաշան եւ երեք արջերը» հեքիաթը: Հերթով կփորձենք մեծ, միջին և փոքր աթոռները, հետո կհամտեսենք արջային ճաշերը, իսկ վերջում կքնենք արջերի մահճակալներում: Նախագիծը ինտերակտիվ է. երեխաները կմասնակցեն հեքիաթի ստեղծմանը եւ զարգացմանը, իրենք կպատրաստեն հեքիաթի հերոսներին, կօգնեն հաղթահարել դժվարությունները, կերգեն հերոսների հետ:
Նախորդ երկու ամիսների ընթացքում ճամպրուկից դուրս եկող հեքիաթները սիրելի են դարձել բազմաթիվ երեխաների համար, նրանցից շատերն արդեն մի քանի ներկայացում են հասցրել դիտել: Այդ պատճառով ՏաՏան ու Օլօլօն միասին որոշել են նվերներ բաժանել հավատարիմ փոքրիկներին. ապրիլից սկսած՝ մեկ ամսվա ընթացքում ցանկացած երկու ներկայացում դիտելուց հետո երրորդին կարող եք մասնակցել անվճար: Դե սպասում ենք հավատարիմ հեքիաթասերներին :)
Հեքիաթ-ներկայացումը նախատեսված է 2-8 տարեկան երեխաների համար իրենց ծնողների հետ միասին: Մեծահասակների համար մուտքն արժե 1500դրամ, իսկ երեխաների համար` 1000: Եթե երեխան մասնակցում է առանց ծնողի, մուտքը 1500դրամ է:
Մեր հասցեն` Բուզանդի 43 կամ Մաշտոցի այգի (Մարգարյան հիվանդանոցի հարեւանությամբ):
Կհանդիպենք շաբաթ` դեկտեմբերի 10-ին, ժամը՝ 17:00-ին
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
Թաթուլ Ալթունյանի անվան երգ...
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 6000 դրամ
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-25000 դրամ
Արկադի Դումիկյան
Karen Demirchyan Sports and Concerts Complex
Տոմսերի արժեքը՝ 4.000 - 45.000 դր. (նստատեղով), 8000դր. (պարահրապարակ)