«Տիեզերքն ու Ամանորը»
«Տիեզերք» բենդ՝
Լուսինե Մլքե-Գալստյան (ֆլեյտա, վոկալ),
Աստղիկ Մամիկոնյան (ջութակ, դաշնամուր, վոկալ),
Էլիզա Բաղդիյան (կիթառ, վոկալ):
Սիրով ու մեծ ոգեւորությամբ հրավիրում ենք բոլորին նախատոնական ամենաուրախ համերգին՝ փոքրերի ու մեծերի համար. մենք պատրաստ ենք փոխել նախատոնական «սպառված» միջոցառումների վատ համբավը :)
«Տիեզերքն ու Ամանորը» համերգի ընթացքում հանդես է գալու արդեն բավական սիրված «Տիեզերք» բենդը՝
- Լուսինե Մլքե-Գալստյան (ֆլեյտա, վոկալ),
- Աստղիկ Մամիկոնյան (ջութակ, դաշնամուր, վոկալ),
- Էլիզա Բաղդիյան (կիթառ, վոկալ):
Ծրագրում կհնչեն հիմնականում տոնական ուրախ մշակումներ, նաեւ Կոմիտասի որոշ ստեղծագործությունների եւ ազգային երգերի մշակումներ, որոնցով «Տիեզերք»-ի աղջիկներն արդեն հասցրել են հիացնել շատերին, իսկ անակնկալ նորույթը հայերեն թարգմանված Սուբ Ծննդյան տաղերը կլինեն՝ Christmas Carols:
«Տիեզերքն ու Ամանորը» համերգը նախատեսված է 0-100 տարեկան երեխաների համար, ովքեր ցանկություն ունեն լավ երաժշտությամբ ճանապարհել 2016-ը եւ ողջունել Նոր Տարվան: Փոքրերի համար ոչ միայն հետաքրքիր կլինի լսելը, այլ նաեւ մասնակցելը՝ երբեմն ծափերով, որոշ դեպքերում երգով եւ անգամ շարժումներով, որ աղջիկները կհուշեն բեմից: ՏաՏայի անձնակազմը նույնպես հոգ կտանի, որ երեխաներն այս համերգը երկար ու ժպիտով հիշեն:
Հանդիպում ենք դեկտեմբերի 26-ին՝ 19:00-ին, Բոհեմ թատրոնում՝ Գրողների միության շենք, հասցեն՝ Բաղրամյան 3: Համերգի մուտքը տոմսերով է, որոնք հասանելի են էլեկտրոնային գնման կամ առաքման համար, արժեքը՝ 1000-4000դրամ: Մինչեւ 4 տարեկան երեխաների համար, եթե կարող են մեծահասակի գիրկը նստել եւ առանձին տեղ չզբաղեցնել, գործում են «գրկի տոմսեր», որոնց արժեքը 600դրամ է:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Բրեմենյան Երաժիշտները
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 1000,2000, 3000 դրամ.
Փերփերի շոու ներկայացում
The Gabriel Sundukyan State Academic Theatre
Տոմսերի արժեքը՝ 3500-8500 դրամ: