Արքունական դիմակահանդես LOFT-ում
Դեկտեմբերի 25-ին դուք արթնանալու եք պատմական Հայաստանի ձեր ընտրած ժամանակահատվածում և ձեր ընտրած թագավորի «մարմնում»․․․ Այո, Ամանորին ընդառաջ երազանքները կատարվում են։
Այդ օրը՝ ժամը 19։00-ից, #LOFT-ում սպասվում է արքունական գժոտ դիմակահանդես՝ պատմական հերոսների մասնակցությամբ, որոնցից մեկը, իհարկե, կարող ես լինել հենց դու։ Ընտրիր թագավորի կամ թագուհու՝ քեզ ամենամոտ կերպարը, փորձիր նմանվել նրան, աչքերդ ծածկիր յուրահատուկ դիմակով և շտապիր Մոսկովյան 3, որտեղ դու կհանդիպես արքունիքի այլ ներկայացուցիչների։
Երեկոն հագեցած է լինելու հավես երաժշտությամբ, համեղ հյուրասիրությամբ և անակնկալներով, որոնց մասին առավել մանրամասն կպատմենք շատ շուտով։ Մեր արքունական բոլոր հյուրերը հնարավորություն են ունենալու նաև լուսանկարվել թեմատիկ հատուկ տաղավարում։
Իսկ միջոցառման կուլմիացիա՞ն․․․ Հանգիստ եղեք, պատերազմներ չեն լինելու ։), փոխարենը մենք ձեզ համար պատրաստել ենք «Արքունական ինտրիգ» թեմայով քվեսթ-խաղ։
Քվեսթի մասին
Քվեսթի դեպքերը տեղի են ունենում Հայաստանում՝ մեր թվարկության 4-րդ դարի 70-ական թվականների սկզբին: Երիտասարդ Պապ թագավորը վարում է խելացի ռազմավարություն, որի շնորհիվ էլ կարողանում է ձևավորել բավականին հզոր բանակ, կրճատում է հարկերը և փորձում անկախանալ Հռոմեական կայսրությունից, ինչը մեծ դժգոհություն է առաջացնում Հռոմում: Հասկանալով, որ միակ ելքը Պապ թագավորին սպանելն է, հռոմեացիները փորձում են ամեն կերպ դավեր նյութել Պապ թագավորի դեմ, հասցնելով նաև մահափորձի: Քվեսթի նպատակն է հանձնարարությունների միջոցով կանխել Պապ թագավորի մահափորձը:
Քվեսթի մասնակիցների քանակը սահմանափակ է: Տեղերը խիստ սահմանափակ են։
Ուշադրություն․ Միջոցառումը նախատեսված է 18-ից բարձր տարիքային խմբի համար։
Մուտքավճար՝ 3000 դրամ:
Free delivery. Pay on delivery.
For support please call +374 60 276 000
For support please call +374 60 276 000
Cocomelon Mega Show
State theatre of musical comedy after Hakob Par...
Տոմսերի արժեքը՝ 2000 - 8000 դր.:
Վայ, Գրիգ Գրիգ 2 (Ստանիսլավ...
Russian drama theatre named after K. Stanislavsky
Տոմսերի արժեքը՝ 2000-6000 դրամ։
Ս.Պրոկոֆև «Ռոմեո և Ջուլիետ»
Armenian National Academic Theatre of Opera and...
Տոմսերի արժեքը՝ 5000-20000 դրամ