PonderingOnChildOnParent
2016 թ. Դեկտեմբերի 17-ին սիրով հրավիրու՜մ ենք ֆինն ժամանակակից արվեստագետ Աննա-Լեա Կոպպերիի «Մայր Հայաստան» վավերագրական ֆիլմի ( 15,5 րոպե) ցուցադրություն-քննարկմանը, որը կուղեկցվի արվեստագետի` «Մտորումներ զավակի և ծնողի շուրջ» տեքստերի համադրությամբ ջրաներկ աշխատանքներից բաղկացած նախագծի ցուցադրությամբ:
Միջոցառմանը մասնակցելու, մտքերով փոխանակվելու են հրավիրվում մայրության, կանանց, արդի սոցիալ-հոգեբանական խնդիրներով հետաքրքրված անձիք և կազմակերպություններ և պարզապես ժամանակակից արվեստի երկրպագուներ:
Մուտքն ազատ է:
Բացումը - 2016թ. դեկտեմբերի 17, ժամը 16:00-20:00, «Մայր Հայաստան» վավերագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը 17:00-ին:
Մուշեղ և Զուլում Գրիգորյանների ցուցասրահ, հասցե՝ Երևան, փ. Թումանյան 35Բ (Զորավոր եկեղեցու հարևանությամբ):
Ցուցադրությունը բաց կլինի նաև դեկտեմբերի 18-ին, ժամը 12:00-16:00:
