Cinema
Quiz, Movie Quiz! (Եզրափակիչ փուլ)
Տադա՜մ,
Ֆայնըլի, մենք եզրափակում ենք մեր #MovieQuiz-ի շքերթը՝ վերջին սպասված հանդիպումով, որը խոստանում է լինել է՛լ ավելի դժվարին և է՛լ ավելի թույն մրցանակներով։
Ինչպես արդեն գիտեք, թիմերը պետք է բաղկացած լինեն 6 մասնակցից (մասնակցել կարող են նաև արդեն կազմավորված թիմեր):
Այս որոշիչ խաղի արդյունքում պարզ կդառնա ամբողջ մրցաշարի հաղթող թիմի անունը, որի մասնակիցներն, իհարկե, թեմատիկ նվերների պակաս չեն ունենա․ մեր ֆիլմընկեր KinoPark-ը պատրաստել է #MovieDay նվեր-տոմս, որի շնորհիվ վեց կինոմանները հնարավորություն կունենան մի ամբողջ օր անցկացնել #KinoPark-ում և մեկը մյուսի հետևից դիտել ֆիլմերի պրեմիերաներ։
Դե ինչ, գլուխը կերել եք, պոչին մի խռովեք, գրանցվեք ու միացեք մեզ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19։30-ին։
Մասնակցության արժեքը՝ 1500 դրամ:
