Տարվա ամփոփում (Մենք 4 տարեկան ենք)
Միջոցառումը տեղի կունենա երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ին, «Elite Plaza» բիզնես կենտրոնում:
Մենք 4 տարեկան ենք, իսկ դա նշանակում է 230 արշավ Հայաստանում, հազարավոր մասնակիցներ և տասնյակ բացահայտումներ:
Անկախ նրանից գնում եք արշավ թե ոչ այս միջոցառման ընթացքում դուք հնարավորություն ունեք տեսնելու Հայաստանի հրաշալիքները:
Մեր գլխավոր առաքելությունը եղել և մնում է ներկայացնել Հայաստանը այլ տեսանկյունից:
Գիտակցելով թե ինչքան կարևոր է այսօր ՀՀ-Արցախ կապը մենք առավել կարևորում ենք դեպի Արցախ իրականացվող ճանապարհորդությունները և միջոցառումը նվիրում ենք Արցախին: Ցույց ենք տալու արկածային տուրիզմի պոտենցիալը Արցախում:
Միջոցառման ընթացքում խոսելու ենք աշխարհագրական տուրիզմի և տուրիզմի այլ տեսակների կապի մասին: Ներկայացնելու ենք այս տարվա առավել հետաքրքիր արշավները, մասնավորապես՝ վերելք Մեծ Քիրս լեռ, վերելք Քաջքար լեռ և ճանապարհորդություն Համշենում, վերելք Կազբեկ լեռ և այլն:
Այս ամենն ուղեկցվելու է տեսանյութերով, լուսանկարներով և հետաքրքիր պատմություններով:
Տրվելու են շնորհակալագրեր մեր նախագծին օժանդակող մարդկանց:
Հղումով գրանցված բոլոր մասնկիցները կստանան #ArmGeo-ի արշավներին մասնակցելու 1000 դրամանոց զեղչի քարտեր:
Մուտքը՝ 1000 դրամ մուտքավճարից գոյացած ողջ հասույթը ուղղվելու է բարեգործության
Միջոցառումը կազմակերպվում է «Elite Plaza» բիզնես կենտրոնի հետ համատեղ: Հավաքված գումարի և օգնության մասին կհայտարարվի միջոցառման վերջում: Այսպիսով դուք նաև Ձեր լուման եք ներդնում կարիքավոր ընտանիքի օգնությանը:
