Other
Անտիպ պոեզիա՝ արէրէն
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա բանասեր և բանաստեղծ Արակի (Արամայիս Մնացականյան)` «Անտիպ պոեզիա՝ արէրէն» խորագիրը կրող ասմունքի երեկոն:
Երեկոյի ընթացքում կհնչեն բանաստեղծություններ «արէրէնով»:
Արամայիս Մնացականյանը մաշտոցյան այբուբենը խմբագրելու ուղղությամբ աշխատում է մի քանի տարի: Բանասերն առաջարկում է պարզեցնել լեզուն՝ կրճատելով այբուբենի տառերի քանակը:
Ավելորդ տառերից ձերբազատված լեզուն Արամայիս Մնացականյանը նախատեսում է կոչել «Արէրէն», իսկ նորացված այբուբենը «Արէն Աբէն» կամ «Աբէն»:
Մուտքն ազատ է:
