Ետ ուղարկենք սատանային իր որջը
«Ետ ուղարկենք սատանային իր որջը» (ոչ պաշտոնական թարգմանություն) (‘Pray: The Devil Back to Hell’) փաստագրական ֆիլմը ուշագրավ պատմություն է Լիբերիայի կանանց մասին, ովքեր ոտքի ելան` վերջ տալու արյունալի քաղաքացիական պատերազմին, որի ընթացքում զանգվածային սպանություններ, բռնաբարություններ և խոշտանգումներ էին տեղի ունենում:
Հազարավոր կանայք, զինված միայն սպիտակ վերնաշապիկներով, քաջությամբ և խաղաղության անհրաժեշտության մասին իրենց համոզմունքներով, կարողացան փոխել իրավիճակը երկրում...
Այսպիսով, սույն թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 18:30-ին «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ում գործող «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» ակումբը կազմակերպում է «Ետ ուղարկենք սատանային իր որջը» (ոչ պաշտոնական թարգմանություն) (‘Pray: The Devil Back to Hell’) փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Թե՛ ֆիլմի, թե՛ հանդիպման լեզուն հայերենն է: Ֆիլմի դիտումը տեղի է ունենալու «Հոդված 3» ակումբում: Հասցեն Թումանյան 26ա: Սիրով սպասում ենք: Մուտքն ազատ է:
Pray the Devil Back to Hell: Remarkable story of the Liberian women who came together to end a bloody civil war and bring peace to their shattered country. Thousands of women armed only with white T-shirts and the courage of their convictions to have peace could alter the situation in their country...
So, the “Women, Peace and Security” Club within Women’ Resource Center Armenia would like to invite you to attend the screening of the documentary “Pray: The Devil Back to Hell” at “Article 3” Club (26a Tumanyan Str., Yerevan). The film will be followed by discussion. The language of both the film and the discussion is Armenian.
The event is open to the public and is free of charge.
