Ձախ Հարութ
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում կկայանա երգիչ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի մենահամերգը:
Երկու ժամ անընդմեջ կենդանի հնչողություն, հին սիրված երգեր, լուսային շքեղ շոու, ինչպես նաև նոր երգերի պրեմիերաներ ու անակնկալ համարներ:
Համերգի կազմակերպիչն է Yeghoyan Production-ը:
Տոմսերի արժեքը` 3.000, 5.000, 8.000, 10.000, 15.000, 20.000, 25.000, 30.000, 40.000 դրամ (նստատեղերով), և 5.000 դրամ (պարահրապարակում):